Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց այն հարցին, թե որքանո՞վ է ապաքաղաքական Բաղրամյան պողոտայի ցույցը, եթե նոր համակարգող խմբի անդամները տարբեր կուսակցություններ են ներկայացնում՝ հայտարարելով, որ խնդիրը արդեն էլեկտրաէներգիայի` 7 դրամով թանկացման մեջ չէ, որ պահանջներն ավելի խորն են ու քաղաքական: Նշենք, որ համակարգող խմբի անդամներն են «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը, երիտասարդներց մեկն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից է:
Էդուարդ Շարմազանովը նշեց. «Հարգելի\' բարեկամներ, ցանկացած պահի կարող է 20, 25 համակարգող խումբ ստեղծվել: Բայց ինձ համար համակարգող խումբը նրանք են, ովքեր մի քանի շաբաթ շարունակ կազմակերպել էին ու պայքարում էին: Իսկ եթե քաղաքական պայքար են ուզում մղել, թող այդ քաղաքական պայքարը մղեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Մղեցին ու տեսանք: «Ժառանգություն» կուսակցության մղած պայքարի արդյունքում նրանց խմբակցության ղեկավարը խոսում է, խմբակցության մյուս անդամը հակաճառում է: Թող մի հատ իրենք իրենց մեջ համակարգեն, իրենց կուսակցությունում համակարգող խումբ ստեղծեն` ով ա ճիշտ, ով ա սխալ, նոր համակարգեն ուրիշ բաներ: Էս բողոքի ակցիան էդ տեղը չի, որ մարդիկ փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ: Կլինի դա իշխանությունից, թե` ընդդիմությունից: Արդար, զուլալ պայքարը չի կարելի պղտորել, չի կարելի, հասկանո՞ւմ եք: Մարդիկ էդտեղ հավաքվել են սոցիալական հարցով, ու ասում են՝ իշխանությո\'ւն, քո վարած սխալ քաղաքականության արդյունքում մենք էս օրին ենք, ինչի՞ ես սենց անում: Էլ ի՞նչ կարիք կա քաղաքական հարցեր բարձրացնելու: Բայց եթե ուզում են քաղաքական հարցեր բարձրացնել, շուտով սահմանադրական փոփոխություններ կլինեն, թող մասնակցեն ու արտահայտեն իրենց կարծիքը»:
Շարմազանովը հավելեցվ, որ երեկ «Ժառանգությանը» անգամ չհաջողվեց մեկ միասնական կարծիք հայտնել վարկային համաձայնագրի վերաբերյալ, ուրեմն ինչպե՞ս են ժողովրդին համակարգում, կամ ո՞վ իրենց կլսի: