կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-10 17:30
Սպորտ

Հայտնի է Եվրոպայի առաջնությանը մասնակցող` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հայտնի է Եվրոպայի առաջնությանը մասնակցող` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ համատեղ հավաք է անցկացնում Երևանում:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը հայտնել է, որ Եվրոպայի առաջնությանը, որն ընթանալու է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-ից 13-ը Ռիգայում: