Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանի Աբադան քաղաքում դեկտեմբերի 3-5-ը առաջին անգամ տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Արսեն Մակվեցյանի գլխավորությամբ` Հայաստանն այս պատասխանատու ստուգատեսում ներկայացնելու են Երևանի «Դինամո» մարզական ակումբի 7 ըմբիշ՝ Գոռ ներսիսյանը (59), Հովհաննես Վարդերեսյանը (66), Արմեն Մելիքյանը (71), Ռուբեն Ղարիբյանը (75), Էդուարդ Սարգսյանը (80), Արգիշտի Աբգարյանը (85), Կարեն Աբգարյանը (98):
Աշխարհի առաջին ակումբային առաջնությանը մասնակցում է 14 թիմ՝ 12 երկրից: Իրանը ներկայացված է երեք թիմով: Հայաստանից ու Իրանից բացի, մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Հունգարիայի,Ղրղզստանի, Չինաստանի, Կուբայի, Սիրիայի, Թուրքիայի, Ադրբեջանի ակումբները:
Հայ ըմբիշներնը այսօր Թեհրանի Ազադի անվան ըմբշամարտի համալիրում անցկացրին առաջին պարապմունքը: Եվս մեկ մարզում էլ նախատեսված է 17:00-ին: Վաղը` առավոտյան 10:00-ին, բոլոր մասնակիցները Թեհրանից կմեկնեն Աբադան: Վաղը երեկոյան տեղի կունենա կշռման արարողությունը: Դեկտեմբերի 4-ին կկայանան խմբային փուլի գոտեմարտերը, իսկ հաջորդ օրը՝ եզրափակիչները. հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: