կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-02 14:58
Սպորտ

Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը

Նոյեմբերի  29-ից  դեկտեմբերի  1-ը Վանաձորում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում էր  80 ըմբիշ. տեղեկացնում է ՀՀ սպորտի նախարարության կայքը:


Ոսկե մեդալ նվաճեցին Ռոբերտ Կիրակոսյանը  (55 կգ Երևան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երևան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երևան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) և Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երևան):

 

Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնությանը մասնակցելու պարտավորությունից ազատված էին Ռոման Ամոյանը, Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: