կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-03 08:12
Քաղաքական

ՀՀԿ-ական կանայք դարձյալ վիճել են

ՀՀԿ-ական կանայք դարձյալ վիճել են

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հուլիսի 6-ին ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը եւ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը մեկնելու են Մեծ Բրիտանիա, որտեղից ՀՀ խորհրդարանը հրավեր է ստացել եւ հիմա այս գործուղումը կռիվ է գցել ՀՀԿ կանանց մեջ։ «Ժողովուրդ»-ի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ տիկնանցից ամեն մեկն ասում է, որ ինքն ավելի արժանի էր Լոնդոն մեկնելու, քան մյուսները։ Մեր տեղեկություններով՝ նախապես որոշված է եղել, որ Լոնդոն կմեկնի նաեւ Նաիրա Կարապետյանը, սակայն նրա անունը վերջին պահին ջնջել են ցուցակից, ու հիմա նա ամեն կերպ փորձում է պարզել, թե ով է «փորել» իր ոտքի տակ։

 

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կարինե Աճեմյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Նաիրա Կարապետյանի հետ, սակայն մեր հարցերը մնացին անպատասխան»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: