կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 16:10
Սպորտ

Ինձ գոհացրին ըմբիշների մրցելույթները. Լևոն Ջուլֆալակյան

Ինձ գոհացրին ըմբիշների մրցելույթները. Լևոն Ջուլֆալակյան

Ըմբշամարտի ֆեդերացիայում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որը նվիրված էր Դորտմունդի միջազգային մրցաշարին: Ներկա էին ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի  գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը և նրա օգնական  Էդիկ Սահակյանը:

  

«Դորտմունդի միջազգային մրցաշարի հիմնական նպատակը աշխարհի առաջնության նախապատրաստումն է: Մեզ հետաքրքրում էր, թե ինչ վիճակում են ըմբիշները: Մրցաշարը լավագույններից մեկն է, այդ առումով ինձ գոհացրին ըմբիշների մրցելույթները: Միայն 80 կգ քաշային կարգում մեդալակիր չունեցանք. Ռաֆիկ Հարությունյանը վնասվածք ուներ, իսկ Հրաչ Հովհաննիսյանը՝ պարտվեց ուժեղ մրցակցի: 10 հոգուց 7-ը մեդալներ շահեցին:

 

Այս մրցաշարը ցույց տվեց, որ Ռոման Ամոյանը 99 տոկոսով պատրաստ է աշխարհի առաջնությանը, սակայն ամեն ինչ պարզ կլինի աշխարհի առաջնության նախօրեինՌոմանը նախորդ առաջնությունում երրորդ տեղ գրավեց, բայց նոր քաշային կարգում թե ինչ կանի, ցույց կտա աշխարհի առաջնությունը: Ցանկացած քաշում ես իմ մտքում գիտեմ, թե ով է մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն ամեն ինչ ցույց կտա ժամանակը»,- ասաց Ջուլֆալակյանը:

 

Ծանր քաշում մարզիկ չէինք ներկայացրել, քանի որ մեր ծանրքաշային ըմբիշը Իրանում կայացած աշխարհի գավաթում վնասել էր ոտքը:

 

Ենոքյանն էլ ասաց, որ 6 ամսվա ընթացքում ոչ մի բաց թողում չի եղել, գնահատականը գերազանց է: Շատ ուրախալի է, որ երիտասարդների մեջ եղան չեմպիոններ, որոնք հետագայում կհամալրեն մեծահասակների հավաքականները:

 

Աղբյուր` Wrestling.am