կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-13 15:57
Սպորտ

Ալուշտայում կլիման թույլ է տալիս հեշտությամբ տանել ծանրաբեռնվածությունը. Լևոն Ջուլֆալակյան

Ալուշտայում կլիման թույլ է տալիս հեշտությամբ տանել ծանրաբեռնվածությունը. Լևոն Ջուլֆալակյան

Այս օրերին Ղիրմում՝ Ալուշտայի «Սպարտակ» մարզահամալիրում, ուսումնամարզական հավաք է անցկացնում հուհահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ըմշամարտի Ռուսաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ներկայացրել է սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում (Ուզբեկստան) կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականի նախապատրաստության ընթացքը:

 

 


-Հայաստանի հավաքականը եկել ու էլի կգա Ալուշտա ուսումնամարզական հավաքների,- զրույցի սկզբում հայտնել է Ջուլֆալականը«Սպարտակ» մարզահամալիրն ինձ համար, կարծես երկրորդ տունը լինի: Իսկ որդիս ՝ Արսենը այստեղ առաջին անգամ եղել է, երբ դեռ 1 տարեկան էլ չկար: Ալուշտայում ըմբիշների նախապատրաստության համար ստեղծված են բոլոր պայմանները: Այստեղի կլիման թույլ է տալիս հեշտությամբ տանել ծանրաբեռնվածությունները: Եվ վերջապես, այն հեքիաթային գեղեցկությամբ բնակայվայր է: Այս անգամ մենք սովորականից մի փոքր ավելի մեծ դժվարությամբ այստեղ հասանք: Հիմա Երևանից Սիմֆերոպոլ ինքնաթիռներ չեն թռչում: Մենք նախ ինքնաթիռով հասանք Կրասնոդար, ապա այնտեղից ավտոբուսով այստեղ եկանք: Այս ողջ ճանապարհը շուրջ 10 ժամ տևեց, թեև լաստային անցումում հերթեր չկային: Մի խոսքով այս դժվարություններն, իրոք արժեին ու հիմա մեր մտքերը միայն աշխարհի առաջնության նախապատրաստության մասին են:

 

-Ռուսաստանի հավաքականը 3 ուսումնամարզական հավաքների անցկացման համակարգից է օգտվում խոշորագույն մրցաշարերին նախապատրաստվելիս: Իսկ ինչպե՞ս է նախապատրասվում Հայաստանի ընտրանին:

-Այս հարցում յուրաքանչյուր մարզիչ իր տեսակետն ու մոտեցումներն ունի: Ես իմ նախընտրած տարբերակի մասին մանրամասնորեն չեմ ուզում խոսել, գաղտնի եմ պահում: Կարճ ասեմ, որ մրցաշարերին նախապատրաստութայն մի հավաք մենք պարտադիր մեզ մոտ լեռնային գոտում՝ Ծաղկաձորում ենք անցկացնում: Դա ևս ամբողջ խորհրդային սպորտի պատմության մեջ նշանավոր մարզահամալիրներից է: Իսկ հետո, որպես տարբերակ գնում ենք կամ Ալուշտա, կամ Բելառուսի Ստայկիի մարզահամալիր: Պարբերաբար մենք համատեղ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացնում Բելառուսի և Վրաստանի հավաքականների հետ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի յուրաքանչյուր դպրոց իր առանձնահատկություներն ունի և նման փորձը հարստացնում է այդ հավաքներին մասնակցող բոլոր կողմերին: Նշեմ, որ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ըմբիշները պահպանում են ջերմ բարեկամանական հարբերությունները: Եթե քաղաքագետներն էլ նման հարաբերություններ ունենային, ապա բոլոր երկրները կապրեին խաղաղության ու փոխօգնության մթնոլորտում:

 

-Ի՞նչ չափանիշներով է կատարվում Հայաստանի հավաքականի ըմբիշների ընտրությունը: Պարտադիր է արդյո՞ք ազգային առաջնության մասնակցությունը:

-Ես իրավունք ունեմ ազատելու ըմբիշին Հայաստանի առաջնությանը մասնակցելուց, եթե ընթացիկ մրցաշրջանում նա միջազգային ասպարեզում հաջողություններ է արձանագրել և իրական մրցակից չունի ներքին առաջնությունում: Մասնավորապես, այս անգամ առաջնությանը մասնակցելուց ազատվել էին հավաքականի առաջատարներ Ռոման Ամոյանը (59 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ): Բայց նրանք հետո բոլոր էլ Գերմանիայում (Դորտմունդում) պայքարեցին միջազգային մրցաշարում ու հաղթեցին: Այդ ստուգատեսում (Դորտմունդում) հաղթեցին նաև Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ) և Արթուր Շահինյանը (85 կգ): Աշխարհի առաջնությանը մասնակցող մեր հավաքականի կազմը ինձ գործնականում արդեն պարզ է, սակայն կհայտնեմ միայն աշխարհի առաջնությանը մոտակա վերջին հավաքի ժամանակ:

 

-Դուք հավանաբար հետևել եք ըմբշամարտի Ռուսաստանի առաջնության ընթացքին: Ի՞նչ կասեք Բիլան Նալգիևի և Մուսա Եվլոևի ֆավորիտների՝ Ռոման Վլասովի ու Նիկիտա Մելնիկովի նկատմամբ տարած հաղթանակների մասին:

-Նալգիևի հաղթանակը անսպասելի էր, քանի որ ես նախկինում չգիտեի այդ ըմբիշի մասին: Իսկ ինչ վերաբերվում է Եվլոևին, ապա նա այս տարի արդեն հաղթանակ տարել էր Մելնիկովի նկատմամբ Պոդդուբնու մրցաշարում: Իսկ եթե խոսենք բուն գոտեմարտերի մասին, ապա ամեն ինչ ըստ գործի էր, սակայն ես չգիտեմ, ինչ վիճակում էին Վլասովն ու Մելնիկովը այդ մրցաշարի օրերին: Ամեն դեպքում մրցում են մարզիկներ և ոչ թե նրանց տիտղոսները և նոր առաջատարների ի հայտ գալը սպորտի օրենքներից մեկն է: Առավել ևս Ռուսաստանի ընտրանու պարագայում, որտեղ սուր մրցակցություն կա հավաքականում տեղ ունենալու համար: