Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 28-29-ը Դորտմունդում կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար: Մրցագորգ դուրս կգան 20-ից ավելի երկրների ուժեղագույն ըմբիշներ: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 11 ըմբիշով:
Ինչպես տեղեկացնում է մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքը, Դորտմունդում իրենց հնարավորությունները կփորձեն 59 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր Ռոման Ամոյանն ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալակյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալաքյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյան:
Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ այս մրցաշարի արդյունքներով կկազմավորվի այն հավաքականը, որը կմասնակցի սեպտեմբերի 6-14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: