Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանիայի Մյունխեն քաղաքում շարունակվում է հունվարի 29-ին մեկնարկած հրաձգության միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում են երկրոդական հավաքականի մարզիկներ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոյանը, Լիա Սահակյանը և հիմնական կազմից Սուսաննա Հովհաննիսյանը, Էլմիրա Կարապետյանը, Քրիստիան ու Իրինա Լաուերները՝ ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրրդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Երեկ՝ հունվարի 30-ին 12-ամյա Հայկն ու Վրեժը մասնակցել են օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց երիտասարդ տղաների վարժության 2-րդ մեկնարկին: Նրանց հաջողվել է բարելավվել դիրքերը. 67 մրցակցիցների պայքարում Հայկ Բաբայանը նախորդ 602,4 միավորի փոխարեն խոցել է 615,2 միավոր և բարձրացել 27-րդ հորիզոնական, իսկ Վրեժ Թորոսյանը 596,0 միավորի փոխարեն խոցել է 603,3 միավոր և գրավել 57-րդ տեղը: Այս մրցաշարը նրանց առաջին արտագնա մրցաշարն է:
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների պայքարում 80 մրցակցից Սուսաննա Հովհաննիսյանը երկրոդ մեկնարկին զիջել է դիրքերը 410,0 միավորի փոխարեն խոցել է 407,7 միավոր և գրավել 59-րդ տեղը, իսկ 14-ամյա Լիա Սահակյանը 399,9 միավորի փոխարեն 397,7 միավորով 76-րդ տեղում է:
Նույն վարժության մեծահասակների պայքարում 83 կանանցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) խոցել է 409,0 միավոր և գրավել 66-րդ տեղը:
Այսօր երկրորդ մեկնարկին կմասնակցեն Իրինա Լաուերն ու Էլմիրա Կարապետյանը:
Ավելացնենք, որ մյունխենյան միջազգային մրցաշարը ուժեղագույններից է, որին մասնակցում են աշխարհի շուրջ 700 հրաձիգ :