|
Փոխարժեքներ
16 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Արդեն հայտնել ենք, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանը որոշում է կայացրել վերսկսել ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործի դատաքննությունը:
Մեղադրող դատախազ Պապիկյանը հրապարակեց ՀՀ ԱԱԾ Սահմանադրական կարգի պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության` Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ արտաքին դիտման օպերատիվ հետախուզական միջոցառումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունը: Պաշտպանն, ինչպես նախկինում, այս անգամ ևս հետաքրքրվեց, թե ի՞նչ կապ ունի ԱԱԾ-ի հիշյալ ստորաբաժանումը Վոլոդյա Ավետիսյանի հետ: Նա կրկին միջնորդեց պարզել Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ կիրառելու հիմքերը, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը:
Դատախազը հրապարակեց գործով առանցքային վկա Հենրիկ Զաքարյանի վերաբերյալ տվյալները` հայտնելով, որ նրա նկատմամբ խոշոր չափերով կաշառք տալու վերաբերյալ գործ չի հարուցվել, քանի որ նրա նկատմամբ տարածվել է համաներման ակտ: Դատավորն առաջարկեց Վոլոդյա Ավետիսյանին ցուցմունք տալ, սակայն նա կրկին հրաժարվեց` հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում:
Այսքանով դատաքննությունն ավարտվեց, դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Այս պահին մեղադրողը հրապարակում է մեղադրական ճառը: