|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Մեծարգո պարոն Նախագահ,
սրտանց շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն: Ձեր հոբելյանի մեջ յուրովի խտացված են Հայաստանի անկախության և Արցախի ինքնիշխանության հռչակման գործընթացները, հաղթանակներն ու ձեռքբերումները մարտի դաշտում և պետական շինարարության մեջ:
Ձեր կյանքը և գործունեությունը Դուք ի սպաս եք դրել Հայրենիքի կերտման և հզորացման, հայ ժողովրդի բարօրության ապահովման վեհ գործին: Դուք կանգնած եք եղել նոր Հայաստանի կերտման և Արցախի ազատագրական հաղթական պայքարի ակունքներում՝ Հայրենիքի նկատմամբ Ձեր անմնացորդ նվիրվածությամբ օրինակ ծառայելով գալիք սերունդների համար: Հայաստանի Հանրապետությունն այսօր կարևոր քաղաքական գործոն է տարածաշրջանում: Ձեր ղեկավարությամբ մենք հաղթահարել ենք բազում մարտահրավերներ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:
Այսօր ևս Դուք շարունակում եք իրականացնել հայոց պետականության ամրապնդմանը, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, մեր հայրենիքի տնտեսական վերելքի ապահովմանը միտված քաղաքականություն: Վստահ եմ, որ Ձեր առաջնորդությամբ և անմիջական ջանքերով մենք արձանագրելու ենք նոր հաջողություններ:
Պարոն Նախագահ, կրկին շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ այն համոզմունքով, որ Ձեր գիտելիքներն ու կենսափորձը այսուհետ ևս Դուք ծառայեցնելու եք Հայաստանի Հանրապետության շենացման նվիրական գործին՝ ի շահ համայն հայության: