|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայաստանի Հանրային ռադիոյի ձայնադարանը համալրվել է թվայնացված ևս մեկ ալբոմով. Կոմիտաս վարդապետի 145-ամյա հոբելյանին նվիրված ձայնասկավառակը ներառում է հայերեն և անգլերեն 7 աուդիո և 1 մուլտիմեդիա սկավառակներ:
Այստեղ ընդգրկված են Կոմիտասի լուսանկարներն ու մատիտանկարները, նրա կատարմամբ` պահպանված ձայնագրությունները, ինչպես նաև Հայաստանի երաժշտական կոլեկտիվների` կոմիտասյան ստեղծագործությունների լավագույն կատարումները: Ինքնատիպ այս հավաքածուն ոչ միայն սերունդներին փոխանցվող մշակութային արժեք է, այլ նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ներկայացվող կոչնակ` ուղղված ամբողջ աշխարհին:
Հավաքածուն նախատեսված չէ վաճառքի համար, թվայնացված այս ալբոմը կտրամադրվի աշխարհի խոշոր համալսարանների գրադարաններին: Սա ապագա սերունդներին ուղղված պատգամ է՝ պահպանել ու տարածել մեզ հասած մշակութային հարուստ ժառանգությունը: