Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 29-րդ տարեդարձն է:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեով հաստատվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը. ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության։
Արցախում այսօր կայանալիք տոնակատարությունների ընթացքում Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կկազմակերպվի ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես. կներկայացվեն նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն: