կարևոր
418 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:30
Քաղաքական

«Կեցցե՛ Արցախի ժողովուրդը, կեցցե՛ հայ ժողովուրդը»․ Գագիկ Բաղունցը՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի հանդիսավոր նիստին

«Կեցցե՛ Արցախի ժողովուրդը, կեցցե՛ հայ ժողովուրդը»․ Գագիկ Բաղունցը՝ Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի հանդիսավոր նիստին

Այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակի առիթով  Արցախի իշխանության ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ու անդամները, հասարակական ու քաղաքական գործիչներն առավոտյան այցելեցին Եռաբլուր պանթեոն ու ծաղիկներ խոնարհեցին «Արցախի կանչը» հուշակոթողին։ Հոբելյանական օրվա առթիվ հանդիսավոր նիստ և միջոցառում է  ընթանում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։