Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ Sabah-ի՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն կոչ է արել 2015-ի վերաբերյալ «արդար հիշողություն» ունենալ՝ միաժամանակ բացատրելով, թե ինչ է հասկանում` «արդար հիշողություն» ասելով:
«Հայերի առաջ կանգնած չէ մի այնպիսի ԱԳ նախարար, ով պնդում է, որ 1915 թվականին ոչինչ չի եղել: Ես այդ դեպքերը ցեղասպանություն չեմ անվանում, սակայն նրանք, ովքեր անվանում են, իրենց որոշումն է: Այս առումով մի նոր լեզու պետք է զարգացնենք: Մենք ձեր ցավերը չենք ժխտում, հասկանում և ասում ենք՝ ինչ հարկավոր է` միասին ձեռնարկենք: Սա մեղքի միակողմանի հայտարարություն չէ»,- ասել է Դավութօղլուն:
Պնդելով, որ 1915-ի վերաբերյալ մարդկանց մոտ առաջացել է «անարդար հիշողություն», Դավութօղլուն բացատրել է «արդար հիշողություն» ունենալու կարևորությունը՝ ասելով. «Եթե Հայաստանի և Թուրքիայի մտավորականներն ու քաղաքական գործիչները ջանքեր գործադրեն հոգեբանական պատնեշի հաղթահարման համար, դա կօգնի կառուցել «արդար հիշողություն»:
«Արդար հիշողություն» արտահայտությունը, որը մենք այսօր հաճախ ենք օգտագործում գործընթացում, շատ կարևոր է: Հասկանալու համար, թե երկու ժողովուրդները ինչ են վերապրել, նրանք պետք է հարգեն միմյանց հիշողությունները: Հայերի համար 1915-ը տեղահանումների տարի էր, որոնց ընթացքում տեղի ունեցան մեծ ողբերգություններ: Նույն տարիները մեծ ողբերգությունների ժամանակներ էին նաև Անատոլիայի թուրքերի համար: Դա մի ժամանակ էր, երբ թուրքերը պայքարում էին իրենց գոյատևման համար Բալկանյան պատերազմում, Չանաքքալեում, անկախության համար պատերազմում: Իրականում դա ընդհանուր ցավի ժամանակաշրջան էր»,- ասել է նա: