կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-23 16:37
Քաղաքական

Ուրախ եմ, որ վաղը 1915 թ. դեպքերը կանվանեն ցեղասպանություն. Բունդեսթագի պատգամավոր

Ուրախ եմ, որ վաղը 1915 թ. դեպքերը կանվանեն ցեղասպանություն. Բունդեսթագի պատգամավոր

Այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը նշեց, որ մեծ պատիվ է իր համար լինել Հայաստանում ու հայերի հետ միասին հարգել  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

 

«Ես շատ ուրախ եմ, որ վաղը Բունդեսթագի պատգամավորները հրավիրված նիստում 1915 թվականի դեպքերը կանվանեն ցեղասպանություն»,- ասաց պատգամավորը և անդրադարձավ Գերմանիայի կողմից արված ցեղասպանությանը: «Բոլորդ գիտեք, որ մենք` գերմանացիներս, 20-րդ  դարում մեծ մեղք ենք վերցրել մեզ վրա: Հոլոքոստը բացառիկ հանցագործություն էր ամբողջ մարդկության դեմ: Այն հավերժ և անջնջելի կերպով ամրագրված է մեր երկրի և մեր ժողովրդի պատմության մեջ»,- ասաց Ալբերտ Վայլերը

 

 

Նա անդրադարձ կատարեց նաև այսօր Թուրքիայում տիրող տրամադրություններին` նշելով, որ այսօրվա Թուրքիայում մարդիկ կան, ովքեր աշխատում են ապագայի ուղղությամբ՝ համատեղ եվրոպական ապագայի: «Թուրքիայում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կան նաև շատերը, ովքեր ավելի հաճույքով աչք են փակում և հետո հույս տածում՝ ինչը ես չեմ տեսնում, դա չկա: Սա ինչպես քաղաքականությանը, այնպես էլ քաղաքացիական հասարակությանն է վերաբերում: Ես ցանկանում եմ, որ «արհեստական կույր» մարդիկ գնալով ավելի քչանան, և որ նրանք, ովքեր տեսնել են ուզում, ովքեր վերաիմաստավորում և հեշտացում են ուզում, էլ ավելի շատանան»,- նշեց Վայլերը