կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 22:48
Տարածաշրջան

Անկեղծ է մեր` դարձյալ բարեկամություն ստեղծելու ցանկությունը. Դավութօղլուն հայերին նոր էջից սկսելու կոչ է արել

Անկեղծ է մեր` դարձյալ բարեկամություն ստեղծելու ցանկությունը. Դավութօղլուն հայերին նոր էջից սկսելու կոչ է արել

Երեկ`հունվարի 19-ին`Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ուղերձ է հղել:

 

«Ակօս»-ի հաղորդմամբ` Դավութօղլուն իր ուղերձում Դինքին ներկայացրել է որպես «հայերի և թուրքերի համատեղ ապագա կառուցելու ճանապարհ փնտրող` Անատոլիայի մտավորակա»:

 

Դավութօղլուն, հիշեցնելով 2014 թվականի ապրիլի 23-ին Էրդողանի` հայերին հղած նամակի մասին, ասել է. «Այս տրամվաները հաղթահարելու համար անհրաժեշտ է կոտրել կարծրատիպերը: Թուրքիան արդեն իսկ արել է դա»:

 

Նրա բնորոշմամբ` «հայ-թուրքական բարեկամությանը հավատացողներին» նա հորդորել է նոր էջից սկսել:

 

«Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ կիսում է հայերի ցավն ու ընդունում, որ պատերազմի պայմաններում տեղի ունեցած բռնի տեղահանության քաղաքականությունն անմարդկային հետևանքների է հանգեցրել»:

 

Դաութօղլուն իր ուղերձում հայերին կոչ է արել նաև հաճախ այցելել Թուրքիա` «փոխադարձ նախապաշարումները վերացնելու նպատակով»:

 

Հիշեցնենք, որ մինչ օրս Թուրքիայի նախագահը չի պատասխանել Հայաստանի նախագահի հրավերին՝ ապրիլի 24-ին երեւանում մասնակցեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Փոխարենը` այնպես են դասավորել, որ նույն Թուրքիայում մեծ շուքով նշեն Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը, այն դեպքում, երբ այն իրականում տեղի է ունեցել մարտի 18-ին: