|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մալաթիայում տեղի ունեցած` «Մալաթիան՝ Մալաթիայի հայերի աչքով» կոնֆերանսի ժամանակ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ, Մալաթիայից պատգամավոր Օզնուր Չելիքը 1915 թվականի դեպքերի կապակցությամբ ցավակցել է հայերին: Այս մասին հայտնում է Haberler-ը:
Վերհիշելով Էրդողանի ցավակցական ուղերձը՝ Չելիքն ասել է. «Նոր Թուրքիա» կառուցելիս անհնար է շրջանցել 1915 թվականի դեպքերը: Ինչպես նախագահը, այնպես էլ մենք ցավակցում ենք զոհվածների թոռներին: Ծնունդով մալաթիացի Հրանտ Դինքի հոգին նույնպես լուսավոր լինի: Բոլորս պետք է միմյանց նկատմամբ հանդուրժող լինենք: Անկախ ազգությունից՝ բոլորս պետք է եղբայրության սերմեր ցանենք: Մենք միասին դարձանք Թուրքիա: Հուսով եմ, որ «Նոր Թուրքիան» կկառուցենք միասին` միմյանց հասկանալով, նախկին մեր ցավերը համատեղելով և ցավերն իրար հետ մրցակցության չդնելով: Մեր տարբերությունները մեր հարստությունն են»: