|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վաշինգտոնը կոչ է անում ցուցաբերել արդար վերաբերմունք Վրաստանում ձերբակալված նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլիի նկատմամբ և ուշադիր հետևում է իրավիճակին. երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք տեղյակ ենք Սահակաշվիլիի ձերբակալության մասին և ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,- ասել է Փրայսը:
«Մենք կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` համոզվել, որ Սահակաշվիլիի հետ վարվում են արդարացիորեն՝ Վրաստանի օրենսդրությանը, ինչպես նաև Վրաստանի մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին համապատասխան»,- հավելել է նա։
Սահակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նա այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Վրաստանում Սահակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում:
Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես, սակայն նրան հաջողվել է շրջել ամբողջ Վրաստանով, այնպես, որ իշխանությունները դրա մասին ոչինչ չեն իմացել: Սահակաշվիլին իշխանություններին ինքն է հայտնել իր գտնվելու վայրի մասին: Նա հացադուլ է հայտարարել, որ մտադիր չէ դադարեցնել մինչեւ ազատ արձակվելը: