|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Սկսած 2009 թվականից` ռուսական գաղտնի ծառայոթյունները հատուկ գործողություններ են ձեռնարկել իմ դեմ` խնդիր ունենալով վարկաբեկել ինձ, ապա ֆիզիկապես վերացնել ինձ ու որդուս»,- այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Շանթ Հարությունյանը:
«Այդ ծառայությունները Հայաստանում ստեղծել են Թուրքիայի և Ադրբեջանի օգտնին գործող գործակալական ցանցը, որը ղեկավարել են ԱԱԾ գեներալներ Ռոմիկ Հարությունյանն ու Արզուման Հարությունյանը»,- տեղեկացրեց նա և նշեց, որ այս մասին ինքն իր նամակում հայտնել է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին, սակայն արդյունքում միայն մի ոստիկան է ձերբակալվել և պաշտոնանկ եղել` Ռոմիկ Հարությունյանը:
«ԱԱԾ գեներալներ Ռոմիկ Հարությունյանն ու Արզուման Հարությունանը կեղծ նկարահանումների ու ձայնագրումների միջոցով փորձել են վարկաբեկել ինձ` ֆիզիկապես ոչնչացնելու նպատակով»,- հավելեց ամբաստանյալը: