|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մինչ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստով քննում էին Շանթ Հարությունյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու վերաբերյալ` քննիչի ներկայացրած միջնորդությունը, Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, և մի քանի լրագրողներ գնացին դեպի դատարանի շենքի հետնամաս:
Այնտեղ պարիսպների մոտ կանգնած Շահենին և yerkir.am-ի լրագրողին ոստիկանները հորդորեցին տարածքից հեռու գնալ` պատճառաբանելով, որ հնարավոր է` մենք փորձենք ճաղերից այն կողմ անցնել:
«Դուք նիհար եք, հանգիստ կարաք պարիսպների միջով անցնեք»,- «բացատրեց» ոստիկաններից մեկը:
Երկու ժամ անց Շանթ Հարությունյանին դուրս բերեցին դատարանից, նա հայտնեց, որ լավ է, նաեւ` «սիգարետս պրծել ա»:
Մանրամասները`yerkir.am-ի տեսանյութում: