կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 13:30
Իրավական

Երբ որ ռուսական ԿԳԲ-ին լարեմ Հայաստանից` խափանման միջոցս կփոխվի. Շանթ Հարությունյան

Երբ որ ռուսական ԿԳԲ-ին լարեմ Հայաստանից`  խափանման միջոցս կփոխվի. Շանթ Հարությունյան

«Որ պահին ես հեռացվեմ դատական նիստերի դահլիճից, այդ պահին կհրաժարվեմ պաշտպանից»,- այսօր դատարանում հայտարարեց նոյեմբերի 5-ի անկարգությունները կազմակերպելու մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանը:

 

Նա դժգոհություն հայտնեց դատարանին, որ թույլ չեն տալիս առաջինն ինքը խոսի, այլ լսում են պաշտպաններին: Ըստ մեղադրյալի` եթե քննարկվում է նոյեմբերի 5-ի գործը, նախ պետք է իրենց լսեն:

 

«Թույլ տվեք` ազատ արտահայտվեմ, իմ պայքարը տանեմ, ուզում եմ ինչ-որ բան ասել, ասում եք` էն մի ասա, էս մի ասա կամ հետո ասա, սենց չի լինի, թույլ տվեք` ես իմ ասածն ասեմ»,- ասաց Շանթ Հարությունյանն ու հավելեց.  «Երբ որ ռուսական ԿԳԲ-ին ու ռուսներին լարեմ Հայաստանից` իմ խափանման միջոցը կփոխվի»:

 

Այս պահին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ` ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Պաշտպանը միջնորդել էր փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: