Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատավարությունը շարունակվում է, այսօրվա նիստում հարցաքննվեցին անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժող ոստիկանները: Հարցաքննությունների ավարտից հետո ամբաստնյալները սկսեցին իրենց հայտարարություններն անել:
Շանթ Հարությունյանն անդրադարձավ Գեորգի Վանյանի` հայկական տարածքում սպանված ադրբեջանցի դիվերսանտի հարազատներին ցավակցելու վերջին հայտարարությանը: Նա նշեց, որ մինչ վերջերս կարծել է, թե Վանյանը ազնիվ մարդ է, ով հարգում է մարդու իրավունքը, սակայն վերջին դեպքից հետո, երբ հայը ցավում է ադրբեջանցի դիվերսանտի մահվան համար, ապա հասկացել է, որ նա հեռու է ազնվությունից:
Շանթ Հարությունյանի խոսքով, միայն ռուսական անվտանգության ծառայության աշխատակիցը կարող է նման հայտարարություններ անել և մնալ անպատիժ: Եվ որ Մոսկվայի կարգադրությունն է` որքան հայհոյում են Մոսկվային, այնքան էլ պետք է գովաբանի թուքերին` հայերի ուղեղներում արմատացած ոխերիմ թշնամուն: Եվ որ եթե նա լիներ Ադրբեջանի կամ Թուրքիայի գործակալ, նրան անմիջապես կձերբակալեին. «Գեորգի Վանյանի պահվածքը մի անուն ունի. հայրենիքի դավաճանություն»:
Հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալներից Ավետիս Ավետիսյանը: Նա խոսեց հայկական հեռուստաընկերությունների քայքայիչ գործունության մասին: Նրա խոսքով, եթերը լցված է այնպիսի հաղորդումներով, որոնք բարձր արժեքները ծաղրի են ենթարկում` ընտնաիքին նվիրվածությունը, ընկերությունը, սերը գիտելիքի հանդեպ, և այլն:
Ամբաստնյալներից Ենոք Պողոսյանն էլ իր հայտարարությունը սկսեց Ավետիս Ավետիսյանին շնորհավորելով` ասելով, թե այսօր նրա ծննդյան տարեդարձն է: Այնուհետև ասաց, որ այսօր նաև իր ամուսնության 15-ամյակն է և իր երախտագիտությունը հայտնեց դահլիճում նստած կնոջը` իրեն հինգ զավակ պարգևելու համար:
Դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընդհատեց նրա հայտարարությունը և խնդրեց կնոջն ուղղված մյուս խոսքերն ասել առանձին հանդիպման ժամանակ:
Ամբաստնյալ Վարդան Վարդանյանն էլ իր ելույթն ավարտեց իշխանություններին, ոստիկանության ղեկավարությանը կոչով, որ այնպես անեն, որ ոստիկանները «ջղված շալվարներով» չգան աշխատանքի:
Մինչ ամբաստնյալների հայտարարությունները դահլիճում ներկա ծեր կինը, ով, ամենայն հավանականությամբ, ամբաստանյալներից մեկի հարազատներից է, «սպառնաց» դատավորին իր ձեռնափայտով. «Վերջում պիտի հանդիպենք, թե չէ գավազանով եմ…»: