Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Եթե մեղավոր եմ, մեղավոր եմ նրա համար, որ պետք ա նախագահականի դեմը էդ միլիցեքին տփեի, այլ ոչ թե Մաշտոցի պողոտայում»,- այսպես պատասխանեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը` լսելով իրեն առաջադրված մեղադրանքի բովանդակությունը և պատասխանելով դատավորի` «արդյո՞ք իրեն մեղավոր ճանաչում է» հարցին:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու մեջ: Խուլիգանության մեջ մեղադրվող մյուս ամբաստանյալները` Ալբերտ Մարգարյանը, Ավետիս Ավետիսյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Հայկ Հարությունյանը, իրենց մեղավոր չճանաչեցին:
Ալեք Պողոսյանը նշեց, որ ինքը մասնակցել է երթին, որովհետև համարում է, որ Հայաստանում իշխանությունը ժողովրդին հանձնելու այլ ճանապարհ չկա, քանի որ այն բռնազավթված է մի քանի մարդկանց կողմից: «ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նախագահական ընտրություններում այն մարդու հաղթանակն է ճանաչել, ում թելադրել է Ռուսաստանը»,- ասաց նա:
Արմեն Հովհաննիսյանն էլ առաջարկեց դատախազին` ժամանակ չվատնել և ընթերցել մեղադրանքը, քանի որ իր համար այն պարզ է: Նա նշեց, որ 8 ամիս է, որ ոչ թե կալանքի տակ է գտնվում, այլ պետական գերության մեջ: «Սահմանին թուրքերն են գերեվարում, ստեղ դու` ինչ տարբերություն»,- ասաց նա:
Հայկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ իրեն խուլիգանություն կատարելու համար չեն կարող մեղադրել: «Ինձ շատ-շատ կարող եք մեղադրել Հայաստանի Հանրապետության սրտացավ քաղաքացի լինելու համար»,- ասաց նա:
Լիպարիտ Պետրոսյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է: Նրա խոսքով` այդ օրը ինքն իր պարտքն է հայտնել հայրենիքի նկատմամբ` պատժիչ գործողություններ անելով հայրենիքի թշնամիների հանդեպ:
Սևակ Մնացականյանն էլ, անդրադառնալով մեղադրանքին, նշեց, որ իրենք խուլիգաններ չեն. «Մենք խուլիգանությունից հեռու ենք այնքանով, ինչքանով խոզը տուրնիկից և պետությունը`պետական մտածելակերպից»:
Միսակ Առաքելյանն էլ նշեց, որ մի երկրում, որի իշխանությունը ձգտում է ստրկացման, իսկ երկրի անվտանգության խորհրդի ղեկավարն անգլիական «շպիոն» է, ի՞նչ կարելի է սպասել:
Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել, որից հետո մեղադրողը կշարունակի հրապարակել մեղադրանքը: