Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք է տալիս «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը: Ցիտելով համաշխարհային և հայոց պատմության տասնյակ դրվագներ, Հարությունյանը բացատրեց, թե ինչն է եղել պատճառը, որ ինքը, լինելով հակահեղափոխական գաղափարների կրող, դիմել է հեղափոխության:
Նրա խոսքով` տարբեր ժամանակներում ռեժիմները հեղափոխականներին դատում են, որպես քրեական հանցագործների, այլ ոչ թե, որպես հեղափոխականի: Նա նշեց, որ ինքը շատ լավ գիտակցել է, որ իր հայտարարությունները, մասնավորապես այն, որ պատրաստվում է բենզինի շշերով գնալ և պայթեցնել նախագահականը հանցակազմ է պարունակում:
Դիմելով մեղադրող դատախազին` ամբաստանյալը հիշեցրեց, որ իրենք երթերի և ցույցերի մասնակցել է դեռևս 1988թ-ից, սակայն այդ երթերը երբեք մայթերով չեն արել:
«Սերժ Սարգսյանը սովոր է սովետական շրջանում ընդունված այն սկզբունքին, որ ով պետության դեմ է դուրս գալիս ` նրա դեմ գրում են և բռնել տալիս: Մարդը մինչև 30-40 տարեկան այդպես է սովորել: Ձեզ ինչ է թվում, որ ինքը դարձավ նախագահ` կփոխվի՞»,-ասաց նա:
Երբ դատավորը հերթական անգամ հորդորեց ամբաստանյալին գործից չշեղվել և ըստ էության ցուցմունք տալ, Հարությունյանը նշեց, որ երբ ինքն ասում է Սերժ Սարգսյան` նկատի չունի այդ անձին, այլ նկատի ունի նրա տեսակը:
«Լավ, ուզում եք Քոչարյան ասեմ, նույնն է»: Անդրադառնալով որդու` Շահեն Հարությունյանի այն ցուցմունքին, թե ոստիկանության բաժնում իրեն հավատացրել են, որ հայրը մահացել է, ասաց.
«Ես գիտեմ, ով կարող էր որդուս նման բան ասել, նա ինձ լավ է ճանաչում , դեռևս 1988-ից ես գիտեի, որ նա դառնալու է ԿԳԲ-ի գործակալ` Սերժ Սարգսյանի շրջակայքում»:
Խոսելով այդ ոստիկանների մասին, ամբաստանյալը նշեց. «Գասպարյան Վովան ինձ ոչ տաք ա, ոչ` սառը»: