Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված, իսկ ներկայումս «Նուբարաշեն» հոգեբուժարանում գտնվող Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն իր պաշտպանյալի վրա բռնության հետքեր չի նկատել: Այս մասին փաստաբանը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ` նշելով, որ այսօր առավոտյան է տեսակցել իր պաշտպանյալին:
Փաստաբանի խոսքով` Շանթը գոհ է հոգեբուժարանի անձնակազմից, նրա վիճակը նորմալ է, միայն մտահոգված է այն բանից, թե ինչու ինքը պետք է գտնվի հոգեբուժարանում:
Yerkir.am-ի հարցին, թե Շանթին ներկայացվե՞լ է նոյեմբերի 5-ի գործով մյուս կալանավորվածների ցուցակը, և արդյո՞ք նա բոլորին ճանաչել է, Պետրոսյնաը պատասխանեց. «Այո’, ներկայացվել է, և եղել են անուններ, որոնց նա չի ճանաչել եւ կասկածներ ունի, որ այդ անձինք էլ, հնարավոր է, հենց սադրիչներ լինեն»:
Նշենք, որ Շանթը և նրա կողմնակիցները դեպքից առաջ հայտարարել էին, որ սադրիչներ կան, ովքեր նպատակ ունեն խոչընդոտել իրենց խաղաղ երթին:
«Թող ինձ և իմ ընկերներին չխառնեն մյուս ընդդիմադիրների հետ»,- փաստաբանի հետ զրույցում ասել է Շանթը:
Փաստաբանը հերթական անգամ շեշտեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն անհիմն է, և ակնհայտ է, որ նա հոգեկան հիվանդությամբ չի տառապում: