կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 18:20
Հասարակություն

Եթե գտնում եք, որ ապօրինի շինարարություն է ընթանում...Օսիպյան

Եթե գտնում եք, որ ապօրինի շինարարություն է ընթանում...Օսիպյան

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության գործողությունները Աֆրիկյանների շենքի մոտ և առհասարակ նպատակ ունեն պահպանել հասարակական կարգը:

 

«Այս շենքերից բազմաթիվ բնակիչներ ահազանգել են, որ ակտիվիստները խանգարում են իրենց հանգիստը և աղմուկ են առաջացնում»,- ասաց նա:

 

Իսկ այն, որ քաղաքացիները պայքարում են, որ Աֆրիկյանների շենքը չքանդվի, Վալերի Օսիպյանը առաջարկում է  դիմել պատկան մարմիններին, այլ ոչ թե բողոքել փողոցում:

 

«Եթե գտնում եք, որ ապօրինի շինարարություն է ընթանում, դիմեք, հազար ու մի մարմին կա, մշակույթի նախարարություն կա, քաղաքաշինության նախարարություն կա, կամ էլ դիմեք դատարան, այսինքն` ձեր պայքարը տարեք սահմանադրական ճանապարհով»,- հորդորում է Վալերի Օսիպյանը:

 

Հարցին` մի՞թե երթևեկությունն  ավելի կարևոր է, քան մշակութային արժեքների պահպանությունը, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Չի կարելի ակցիա անել ու սահմանափակել ուրիշների իրավունքները, տեսեք` ինչ լավ է, որ երթևեկությունն ազատ է»: