Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մ6 միջպետական մայրուղու շինարարության ընթացքը բարձր տեխնոլգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին, որ նախկինում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն էր, չի անհանգստացնում:
Yerkir.am-ի դիտարկմանը` լոռեցիները դժգում են, որ Երևան-Թբիլիսի մայրուղու շինարարական աշխատանքները դանդաղել են, ինքներս էլ ականատեսն ենք եղել, օրինակ, ժանգոտած տեխնիկայի, ժայռապայթեցումից հետո ճանապարհին թափված ու երթևեկությունը միակողմանի դարձրած քարերի, նա արձագանքեց. «Ինձ 4 օր առաջ տեղեկատվություն են տրամադրել ու ասել, որ շինարարությունն ակտիվ ընթանում է»:
Մեր հարցին, թե շինարարությունն իրականացնող ընկերության հետ որևէ խնդիր չկա՞, նախարարը պատասխանեց, որ մանավանդ Ալավերդի քաղաքի ներսում, ինչպես պայմանավորվել էր ալավերդցիների հետ, շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: «Վերահսկող ինժեներական ընկերության հետ սեպտեմբերին մենք կունենանք Ալավերդի քաղաքի ներսի հատվածի շինարարության ավարտ»,- նշեց նա:
Ուշագրավ է նախարարի հայտարարության այն հատվածը, որ իրեն 4 օր առաջ զանգել ու զեկուցել են Մ6-ի շինարարական ընթացքի մասին: Մեր գործընկերներից մեկը, երբ այսօր հարցնում էր «Հյուսիս-հարավի» մասին, Արշակյանն նախքան պատասխանելը նշեց, որ տվյալ ոլորտի պատասխանատուն արդեն ինքը չէ: Ճիշտ է պատասխանեց հարցին, բայց հորդորեց` մյուս անգամ հարցերը ոլորտի նախարարին ուղղել: Արշակյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվել է հունիսի 1-ին, հետևաբար` փոքր-ինչ տարօրինակ է, որ հունիսի 9-ին նրան զեկուցել են Մ6-ի շինարարության վիճակի մասին: Եթե ճանապարհները նրա իրավասության ոլորտում չեն, ապա որպես ի՞նչ են զեկուցել: