կարևոր
673 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-30 14:31
Հասարակություն

Փորձում եմ գտնել Կարապետյան Սամվելի մեղքը, չեմ գտնում, եթե գտնողներ կան, թող ասեն. Դավիթ Ղազինյան

Փորձում եմ գտնել Կարապետյան Սամվելի մեղքը, չեմ գտնում, եթե գտնողներ կան, թող ասեն. Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի մամուլի ասուլիսի ժամանակ ընկերության ժամանակավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ վերջին շաբաթների ընթացքում փորձել է գնահատել՝ արդյոք Սամվել Կարապետյանի կամ ՀԷՑ-ի կողմից եղել է որևէ սխալ, որը կարող էր հանգեցնել պետականացման գործընթացի, սակայն նման մեղավորություն չի կարողացել գտնել։ Նա նշեց, որ նույնիսկ անկախ փորձագետներից են փորձել պարզել՝ կա՞ արդյոք որևէ հիմք, որը կհիմնավորեր նման քայլը, սակայն որևէ հստակ պատասխան չեն ստացել։

Ղազինյանը նաև շեշտեց, որ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ ազգայնացման դեպքում պետք է իրականացվի արդար փոխհատուցում, սակայն այսօր չունեն ՀԷՑ-ի շուկայական արժեքի վերջնական գնահատականը։ Նրա խոսքով՝ նման ակտիվը գնահատելու համար անհրաժեշտ է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտացված ընկերության ներգրավում։ Միևնույն ժամանակ վստահեցրեց՝ այդ արժեքը այնքան բարձր է, որ պետությունը դժվար թե կարողանա այն փոխհատուցել։

Մանրամասն՝ տեսանյութում։