|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը տեղեկացնում է, որ իրենց և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին ներկա գտնվելու աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի։ Համերգը տեղի կունենա շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, ժամը 15-ին։
«Մենք բարձր ենք գնահատում մեր քաղաքի պատմական ժառանգության պահպանությանը նպաստող ցանկացած նախաձեռնություն և ուրախ ենք, որ պատիվ ունենք մեր կողքին տեսնելու հռչակավոր երաժշտին»,-ասում են միջոցառում-ակցիայի կազմակերպիչները: :