|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս երեխաներն արդեն մի քանի շաբաթ է, ինչ նոր հետաքրքրություն են գտել` գալիս են Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ և դիտում ոստիկանների և ակտիվիստների հակամարտությունը: Նրանցից ոմանք իրենց հեռախոսներով տեսանկարահանում են «կինոն», որ հետո բակի տղաների մոտ իրենց «բռնացրած» կադրերով պարծենան: Բայց ոստիկաններից չեն վախենում: Ասում են` նրանք մեր երկրի պաշտպաններն են, ու ծիծաղում:
Երբ հետաքրքրվեցինք երեխաներից, թե ի՞նչն են ուզում քանդել, տղաներից մեկը պատասխանեց. «Հին Երևանը»: Ապա հավելեց.«Այստեղ ուզում են հյուրանոց կառուցել, հետևում էլ խաղահրապարակ է լինելու»:
Աֆրիկյանների ակումբի շենքը քանդելու վերաբերյալ երեխաների հետ անկեղծ զրույցը` yerkir.am-ի տեսանյութում: