Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա անվանի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգը:
Yerkir.am-ի հետ զրույցում համերգի կազմակերպիչ, «TM Production»-ի տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը նշեց, որ Համասյանը Հայաստան է գալիս իր թիմով:
«Համասյանի հետ ելույթ կունենան Արենի Աբգարյանը /վոկալ/, Չարլզ Ալտուրան /կիթառ/, Քրիստոֆեր Տորդինին /բաս/ եւ Արթուր Հնաթեքը /հարվածային գործիքներ/: Համերգին կհնչեն Համասյանի նոր` «Ստվերների թատրոն» /Shadow Theater/ ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները: Սա, կարծես, Համասյանի նոր ալբոմի տուրը լինի, եւ Հայաստանը մեկն է այն երկրներից, որտեղ ներկայացվելու են այն»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, որ համերգն իրականացվում է դաշնակահար Արմեն Բաբախանյանի «Հայկական դաշնամուրային ստեղծագործությունների անթոլոգիա» նախագծի շրջանակներում, որը նախատեսում է ներառել հայկական կոմպոզիտորական դպրոցի զարգացման 150 տարին. նախագծի սահմաններում կթողարկվի շուրջ 120 ձայնասկավառակ:
«Սա արտառոց նախագիծ է, համերգից գոյացած ողջ հասույթը կհատկացվի այս նախագծի իրագործմանը, եւ կյանքի կկոչվի եւս երկու ձայնասկավառակ` Մակար Եկմալյան եւ Ռիչարդ Յարդումյան»,- ասաց Մարտիրոսյանը:
Ի դեպ, Համասյանի համերգի տոմսերն արժեն 8000-25 000 դրամ, դրանք Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տոմսարկղերում են հայտնվել երկուշաբթի, սակայն տոմսերը գրեթե սպառվել են: