կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-24 15:50
Հասարակություն

Հավատում եմ, բայց համոզված չեմ. Տիգրան Համասյանը` Աֆրիկյանների շենքը փրկելու մասին

Հավատում եմ, բայց համոզված չեմ. Տիգրան Համասյանը` Աֆրիկյանների շենքը փրկելու մասին

Ավելի վաղ նշել էինք, որ այսօր, ի պաշտպանություն Աֆրիկանների ակումբի, շենքի տարածքում համերգ ունեցավ անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը: Նախատեսված էր, որ համերգը պետք է տեղի ունենա Աֆրիկյանների շենքի ներսում, սակայն առավոտից ոստիկանները փակել էին Աֆրիկյանների շենքի մուտքը և արգելում էին մուտք գործել շենք:


Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ են փակել Աֆրիկյանների շենքը, ոստիկաններից մեկը պատասխանեց, որ դա սեփականատիրոջ ցանկությունն է, և որ նա է արգելել տեղում համերգներ անցկացնել:


Տիգրան Համասյանը, պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի` Աֆրիկյանների շենքի հետ կապված,  ասաց, որ կողմ է շենքի ոչ թե քանդմանը, այլ վերականգնմանը, ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում` պահպանել պատմամշակութային հուշարձանները: Նա նշեց, որ ինքը կողմնակից է խաղաղ պայքարին: Իսկ երբ նրա խոսելու ժամանակ  ակտիվիստներից մեկը ձեռքով հարվածում էր թիթեղներին, Համասյանն ասաց. «Վստահ եմ, որ եթե Կոմիտասը կենդանի լիներ, նման բան հաստատ չէր անի»:


Yerkir.am-ի հարցին` հավատո՞ւմ է, արդյոք, որ հարցը լուծում կստանա, պատասխանեց. «Հավատում եմ, բայց համոզված չեմ»: