|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հանրահայտ դաշնակահար Տիգրան Համասյանը, իր եւ «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ, ապրիլի 8-ից մայիսի 10-ը վարպետության դասեր կանցկացնի Երեւանում, Գյումրիում, Գորիսում եւ Շուշիում:
Yerkir.am-ի հետ զրույցում «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների համակարգող Վիկտորյա Անտաբյանը նշեց, որ Երեւանում անցկացվող դասընթացին մոտ 75 երաժիշտ կարող է մասնակցել:
«Վարպետության դասընթացներին կարող են մասնակցել բացառապես երաժիշտները: Դրանք կլինեն 2 ժամ տեւողությամբ: Համասյանի կխոսի, մասնավորապես, ավանդական եւ ժամանակակից մեղեդիների, իմպրովիզացիաների եւ մշակումների մասին»,-ասաց Անտաբյանը:
Տիգրան Համասյանի վարպետության դասերին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` զանգահարելով` 010 58 01 05, 010 58 08 50 հեռախոսահամարներով: