|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ինչպես գիտենք՝ հունիսի 22-ին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր ՍԷֆիլյանը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վերջինիս կալանավորել են մի խումբ անձանց հետ զինված խմբավորումներ կազմավորելու միջոցով զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մտադրություն ունենալու մեջ։ Մինչև Սէֆիլյանի ձերբակալությունը իրավապահները Երևանի հեռուստաաշտարակի նկատմամբ խիստ հսկողություն էին սահմանել։ Սակայն Սէֆիլյանի և մոտ մեկ տասնյակ այլ անձանց ձերբակալությունից հետո հեռուստաաշտարակի հսկողությունը վերադարձել Էր սովորական ռեժիմին։ Սակայն հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո իրավապահները կրկին Երևանի հեռուստաաշտարակի տարածքում խիստ հսկողություն են սահմանել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։