Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրազիլիայի Սալվադոր դա Բայա քաղաքում ավարտվեց հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես եկած մեր վեց ըմբիշներից միայն 120 կգ քաշային Էդգար Խաչատրյանին հաջողվեց բարձրանալ պատվո պատվանդան: Էդգարը նախ բացահայտ առավելությամբ հաղթեց մեքսիկացի Բրայան Կոստելյանոսին, ապա 10:4 հաշվով Ադրբեջանի պատվիրակ Դավիդ Ֆեյզիևին: Կիսաեզրափակիչում մեր գերծանր քաշայինը պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Սեմանովին, սակայն բրոնզե մեդալի համար պայքարում համոզիչ առավելությամբ՝ 12:3 հաշվով հաղթեց հնդիկ Մեհար Սինգին: Այս քաշային կարգում չեմպիոն դարձավ վրացի Զվիադի Պատարիձեն:
55 կգ քաշային Սլավիկ Գալստյանից որակավորման փուլում հաղթեց խորվաթ ըմբիշի, ապա պարտության մատնեց ԱՄՆ և Ռուսաստանի ներկայացուցիչներին, սակայն կիսաեզրափակչում պարտվեց Ադրբեջանի, իսկ երրորդ տեղի համար պայքարում Ուզբեկստանի պատվիրակներին ու մնաց առանց մեդալի: Ադրբեջանցի ըմբիշը եզրափակչում հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին: Ադրբեջանական պատնեշը չհաղթահարեց նաև երիտասարդների 2013 թվականի աշխարհի չեմպիոն, նախորդ տարվա արծաթե մեդալակիր Կարեն Ասլանյանը: 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը որակավորման փուլում շատ վստահ հաղթեց հնդիկ Աշոկ Կումարին, իսկ 1/8 փուլում պարտության մատնեց ամերիկացի Հայդեն Թումային: Բայց քանի որ նրան քառորդ եզրափակչում հաղթած ադրբեջանցի Ռուհիմ Միրայլովը կիսաեզրափակչում համառ պայքարում զիջեց վրացի Ռամազ Զոիդզեին, ուստի մեր ըմբիշը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Վրաստանի ներկայացուցիչը՝ եզրափակչում պարտության մատնելով ռուսաստանցի Ախմեդ Կատյուկովին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: