Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում ավարտված` բանակայինների ըմբշամարտի աշխարհի 29-րդ առաջնության եզրափակիչ օրը հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալներ խաղարկեցին 80, 85, 98 և 130 կգ քաշային կարգերում:
Եզրափակիչ ակորդը շատ հաջող ստացվեց հատկապես Լիտվայի և Գերմանիայի պատվիրակների համար, ովքեր 2-ական ոսկե մեդալ շահեցին: Լիտվացիներից աշխարհի չեմպիոններ դարձան Ալեքսանդրաս Կազակևիչուսը (80 կգ) և 130կգ քաշային Մինդաուգաս Միզգայտիսը: Գերմանացիներից ոսկե մեդալներ նվաճեցին Ռամսին Ազիզսիրը (85 կգ) և 98 կգ քաշային Օլիվեր Հասլերը:
Մրցաշարի վերջին օրը Հայաստանի պատվիրակներից մրցագորգ դուրս եկավ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Նա 1/8-րդ փուլում 9:0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի պատվիրակ Սերգեյ Սեւերինի, իսկ քառորդ եզրափակիչում 5 րոպե 43 վայրկյանում մաքուր հաղթանակ տոնեց ղազախստանցի Անդրեյ Սամոխինի նկատմամբ: Սակայն կիսաեզրափակչիում Մաքսիմը 0:4 հաշվով զիջեց ապագա չեմպիոն` Լեհաստանի ներկայացուցիչ Դամյան Յանիկովսկուն: 3-րդ տեղի համար գոտեմարտը Մանուկյանը շատ վստահ անցկացրեց և, բացահայտ առավելությամբ՝ 12:0 հաշվով, պարտության մատնելով ալժիրցի Ադեմ Բուջենլինին, արժանացավ բրոնզե մեդալի և մեր ընտրանուն թիմային 8 միավոր պարգևեց:
Սա այս ստուգատեսում Հայասատանի պատվիրակների նվաճած արդեն 7-րդ մեդալն էր: Դրանցից 2-ը (1 արծաթե, 1 բրոնզե) նվաճել են ազատ ոճի, իսկ մնացած 5-ը (2 ոսկե, 3 բրոնզե)` հունահռոմեական ոճի ըմբիշները: Տեղին է նշել, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցած` Հայաստանի 5 պատվիրակն էլ դարձան աշխարհի առաջնության մրցանակակիր:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները այս ստուգատեսում ելույթ ունեցան վաստակաշատ մարզիչ Էդուարդ Սահակյանի ղեկավարությամբ, իսկ ազատ ոճայինները` երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սվետիք Վարդանյանի գլխավորությամբ:
Աղբյուր` Wrestling.am