|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր թուրք Էմրա Սուլեյման Կուսին, բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին:
Հիշեցնենք, որ մինչ այդ Չալյանը որակավորման փուլում 7:6 հաշվով հաղթել էր գերմանացի Յան Պոտերին: 1/8 եզրափակչում 10:5 հաշվով հաղթել էր բուլղարացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում 0:8 հաշվով պարտվել՝ վրացի Զուրաբի Դատունաշվիլիին: Վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, ինչը թույլ էր տվել Չալյանին շարունակել պայքարը: