|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերին նախապատրաստվող հայ ծանրորդները այսօրվանից սկսում են ուսումնամարզական հավաքների շարքը հատուկ այս կարևոր ստուգատեսի համար:
Հիշեցնենք, որ Հայաստանը ձեռք է բերել ծանրամարտ մարզաձևի երեք ուղեգիր (երկու տղա, մեկ աղջիկ), իսկ թե ով Նանկինում կներկայացնի Հայաստանը, պարզ կդառնա նախատեսված 3-4 հավաքից հետո: Այդ նպատակով Աբովյանում առաջին հավաքին մասնակցելու են հրավիրվել 5 ծանրորդ ու 2 ծանրորդուհի:
«Աբովյանում կլինենք մինչև ապրիլի երեքը, այնուհետև մի քանի օր հանգստից հետո հավաք կանցկացնենք Ծաղկաձորում: Եվս երկու հավաք էլ մինչ խաղերի սկիզբը կանցկացնենք, ու այդ հավաքների արդյունքում կորոշվի Նանկին մեկնողների վերջնական կազմը»,- մարզաձևի Հայաստանի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է պատանիների մարզիչ Վիգեն Խաչատրյանը: