կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-10-18 17:43
Սպորտ

Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է նախապատրաստությունը

Հայաստանի` մինչև 17 տարեկանների հավաքականը  հոկտեմբերի 20-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, կսկսի նախապատրաստվել հոկտեմբերի 23-ից 30-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի` մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարին. հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 

Հիշեցնենք, որ մրցաշարի առաջին տուրում՝ հոկտեմբերի 24-ին, մեր հավաքականի ֆուտբոլիստները կմրցեն Անգլիայի հավաքականի հետ: Հայաստանի` մինչև 17 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. 


Դարպասապահներ 

Սուրեն Ալոյան,            «Բանանց» 
Մայիս Դոլմազյան,        «Փյունիկ» 


Պաշտպաններ 

Հակոբ Հակոբյան,          «Բանանց» 
Արմեն Միքաելյան,       «Փյունիկ» 
Դավիթ Տերտերյան,      «Փյունիկ» 
Արթուր Քարտաշյան,   «Փյունիկ» 
Արման Խաչատրյան,    «Բանանց» 
Սամվել Իգիթյան,         «Բանանց» 


Կիսապաշտպաններ 

Էմիլ Եղիազարյան,          «Բանանց» 
Հովհաննես Իլանգյոզյան, «Բանանց» 
Հովաննես Փանոսյան,      «Բանանց» 
Վահագն Հայրապետյան,  «Փյունիկ» 
Սամվել Խաչիկյան,          «Փյունիկ» 
Հովհաննես Պողոսյան,     «Փյունիկ» 
Հայկ Գալստյան,             «Միկա» 
Դավիթ Մարտիրոսյան,   «Զենիթ», Ռուսաստան
Միխաիլ Մարտիրոսյան,  ԲԿՄԱ, Ռուսաստան


Հարձակվողներ 

Ռաֆայել Դարբինյան,      «Բանանց» 
Ռոբերտ Մինասյան,        «Փյունիկ»