|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի Հանրապետությունից 11 ծանրորդ կմասնակցի ապրիլին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը:
Նախատեսվում է, որ տղամարդկանց մրցաշարում` ըստ քաշային կարգերի, հանդես կգան՝ 56 կգ քաշային կարգում վերջերս կայացած հայաստանի առաջնության չեմպիոն Սմբատ Մարգարյանը, 63 կգ քաշայինների հաղթող Վանիկ Ավետիսյանն ու արծաթե մեդալակիր Սամվել Գրիգորյանը, 77 կգ` Առաքել Միրզոյանն ու Աղասի Աղասյանը, վերջինս տապալվեց Հայաստանի առաջնությունում, 85 կգ` Էդգար Գևորգյանը, 94 կգ` Գևորիկ Պողոսյանը, 105 կգ քաշային Արթուր Բաբայանը:
Կանանց մրցաշարում հանդես են գալու 53կգ քաշային Էլեն Գրիգորյանը, 69 կգ`Մելինե Դալուզյանը և 75 կգ` Հռիփսիմե Խուրշուդյանը:
Դե ինչ, հաջողություն մաղթենք մեր մարզիկներին եվրոպական մրցահարթակում: