| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտվեց ծանրամարտի պատանիների աշխարհի առաջնությունը: Հայաստանը ներկայացրին միայն տղաները, ովքեր չկարողացան մեդալ նվաճել և ձեռնունայն կվերադառնան հայրենիք: Ըստ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքի` հայ ծանրորդները Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ ձեռք բերեցին:
Աշխարհի առաջնությունում հայ պատանիների արդյունքները`
56 կգ քաշային կարգ. Խաչիկ Հարությունյան` երկամարտի 200 կգ 23-րդ տեղ
62 կգ. Բաբկեն Բագրատյան 245 կգ, 11-րդ տեղ
69 կգ. Արմեն Գրիգորյան 282 կգ, 9-րդ տեղ, Ռաֆիկ Հարությունյան 278 կգ 10-րդ տեղ
77 կգ. Տիգրան Ամիրյան 265 կգ, 18-րդ տեղ, Կարեն Մարգարյանը զրո էր ստացել
94 կգ. Յաշա Մինասյան 273 կգ, 12-րդ տեղ, Արսեն Դադայան 259 կգ 16-րդ տեղ