Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ծանրամարտի Հայաստանի` մինչև 20 տարեկանների առաջնության արդյունքներով կազմավորվել են այս տարիքային խմբի տղաների և աղջիկների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն հունիսի 15-ից 23-ը Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Տղաների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է հետևյալը.
«Առաջնությունը ցույց տվեց, որ ծանրորդները մարզվում են: Արդյունքներն այնքան էլ բարձր չէին, սակայն մոտ էին նորմալ համարվելուն: Ուրախալի է, որ մասնակիցների քանակն է ավելացել: Այժմ ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում նախ՝ Ուկրաինայում, ապա՝ Աբովյանում եւ Ծաղկաձորում: Հավաքներին հրավիրվելու է ութ ծանրորդ, որոնցից էլ կընտրվեն նրանք, ովքեր կմեկնեն Ճապոնիա: Պլանավորում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել 4-5 ծանրորդով»:
Մելիք Ղուկասյանը նշեց, որ աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը հիմնականում հայտնի է՝ Սիմոն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան: Բայց հավելեց նաեւ, որ եթե հավաքների ժամանակ այլ մարզիկներ էլ համապատասխան կիլոգրամներ բարձրացնեն, հնարավոր է՝ թիմի կազմն ընդլայնվի: