Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է այն մարզիկների անվանացանկը, ովքեր այս տարվա առաջնություններին օգտագործել են արգելված խթանիչներ և որակազրկվել են:
Հրապարակված ցուցակում առկա է 40 անուն, որից 6-ը հայ ծանրորդներ են:
Մինչև 2015 թվականը միջազգային ասպարեզում ելույթ չեն կարող ունենալ Աշոտ Բեգզադյանը, Դավիթ Գասպարյանը, Մարգարիտա Ղազարյանը, Անդրանիկ Կարապետյանը եւ Գոռ Մինասյանը:
Իսկ ծանրորդուհի Նաիրա Հարությունյանը որակազրկվել է ցմահ:
Դավիթ Գասպարյանը (56 կգ), Մարգարիտա Ղազարյանը (53 կգ) եւ Աշոտ Բեգզադյանը (94 կգ) այս տարի մասնակցել են երիտասարդների աշխարհի առաջնությանը:
Անդրանիկ Կարապետյանը (77 կգ) 2013 թ-ի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ երիտասարդական առաջնությունում` նվաճել բրոնզե մեդալ: Գոռ Մինասյանը (+105 կգ) 2013-ին երիտասարդական ԱԱ-ում նվաճել է արծաթե մեդալ, ինչպես նաեւ մասնակցել Եվրոպայի առաջնությանը: