|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր մասնակցել է audiobook.am կայքի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տերունական աղոթքից հետո վարչապետ Սարգսյանը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է նախաձեռնության հեղինակներին:
«Այս ձեռնարկն ուղղված է նրան, որպեսզի կարողանանք ճիշտ օգտագործել մեր ազատ ժամանակը և ավելի մատչելի ձևով ծանոթանալ այն հարուստ պատմական ժառանգությանը, որ ստեղծել է մեր ժողովուրդը: Կարծում եմ, որ այն մեծ պահանջարկ կունենա սփյուռքում, որովհետև մեր հայրենակիցները կունենան լավագույն ստեղծագործությունները հայերենով լսելու բացառիկ հնարավորություն», - նշել է կառավարության ղեկավարը:
Մշակույթի և ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների համադրման այս գաղափարի հեղինակը Peoplemeter ընկերության նախագահ Նարեկ Մալյանն է: Նշենք, որ նա ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդականն է: