կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 10:15
Քաղաքական

Սաշիկի որդին թիկնապահների հետ ծեծի՞ է ենթարկել մի երիտասարդի

Սաշիկի որդին թիկնապահների հետ ծեծի՞ է ենթարկել մի երիտասարդի

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ-ին հասել են տեղեկություններ, որ Սաշիկ Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը, իր երեք թիկնապահների հետ ծեծի է ենթարկել 22-ամյա քաղաքացի Սարգիս Բրուտյանին:

 

Հիշեցնենք, որ Սաշիկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայրն է: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Շրջանայինում գտնվող «XXX» բարում: Ականատեսների վկայությամբ` Բրուտյանը ներս է վազել բար, իրեն հետևել են Նարեկն ու իր թիկնապահները, իսկ հետո ծեծի ենթարկել Սարգսին: Դ

 

րանից հետո երիտասարդին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Ինչպես ՉԻ-ին հայտնեցին բժշկական կենտրոնի ընդունարանից, հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը քաղաքացի Սարգիս Բրուտյանը գանգուղեղային վնասվածքով ընդունվել է նևրոբուժական բաժանմունք:

 

Աշխատակցի խոսքով` տուժածի հարազատի հաղորդմամբ` նա վայր է ընկել իրենց շենքի աստիճաններից, այնուամենայնիվ հիվանդանոցից դեպքի մասին ահազանգվել է ոստիկանություն:

 

Ոստիկանությունն էլ երեկ ողջ օրվա ընթացքում ճշտում էր ծեծկռտուքի մասին տեղեկության իրականությունը, ապա կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն օրվա վերջում ՉԻ-ին փոխանցեց, որ տեղեկությունը դեռ ճշտվում է` ընթացքի մեջ է: Նա խոստացավ նորություն ունենալուն պես մեզ հաղորդել:

 

Տեղեկացնենք, որ ՉԻ-ին չհաջողվեց խոսել տուժածի հետ, քանի որ պարզվեց, որ նա ամենևին չի ցանկանում հարցը հրապարակային դարձնել, շփվել լրագրողի հետ և խուսափում է այդ դեպքի մասին տալ որևէ մեկնաբանություն:

 

Հավելենք, որ նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Կարելի է ենթադրել, որ Սարգսին մի լավ վախեցրել են, դրա մասին է վկայում նաև այն, որ հիվանդանոցում նման վնասվածքը պատճառաբանել է աստիճաններից վայր ընկնելով»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: