կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 13:31
Տարածաշրջան

Սա սկանդալ է, Թրամփի հետ անձամբ կխոսեմ. Էրդողանն՝ իր թիկնապահների դեմ առաջադրված մեղադրանքի մասին

Սա սկանդալ է, Թրամփի հետ անձամբ կխոսեմ. Էրդողանն՝ իր թիկնապահների դեմ առաջադրված մեղադրանքի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Վաշինգտոնի դատախազության կողմից իր 15 թիկնապահների դեմ առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ այցի ընթացքում Էրդողանի թիկնապահները հարձակվել և ծեծի էին ենթարկել իրենց ղեկավարի դեմ բողոքի ցույցի դուրս եկած հայերին, հույներին, քրդերին և եզդիներին: Դա բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Օրեր առաջ այդ գործով ձերբակալված 19 անձի նկատմամբ դատական գործ սկսելու որոշում էր կայացվել ԱՄՆ-ում: 

Ըստ Diken-ի՝ Էրդողանը նշել է, որ անհրաժեշտության դեպքում այդ հարցով անձամբ կբանակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Որոշումն «ամբողջությամբ սկանդալ» որակած Էրդողանն ասել է. «Ակնհայտ է՝ ԱՄՆ-ում արդարությունն ինչպես է գործում: Բացահայտ սկանդալ: ԱՄՆ-ը պարտավոր է ապահովել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակից հյուրերի անվտանգությունը  իսկ եթե նա չի անում իր պարտականությունները, իմ թիկնապահները չե՞ն կարողանալու իրենց պարտականությունն իրականացնել ահաբեկչական խմբավորման՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության ներկայացուցիչների դեմ»:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «ինքը դժվարանում է հասկանալ, թե ԱՄՆ-ն ի՞նչ է ցանկանում անել այդ զարգացումների դիմաց»: