| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Փաստ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ իշխանությունները հետեւողականորեն փնտրում են «50 տոկոսանոց» փայատերերին: Վարչապետ Փաշինյանը եւ ուժայինների ղեկավարները խոստացել են, որ սաստկանալու են բացահայտումները, եւ հասարակությունը սպասում է նոր բացահայտումների շղթայի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները փորձում են «գտնել» բիզնեսմենների, որոնք տեղեկատվություն կտան եւ կխոստովանեն, որ Սաշիկն (Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը) իրենց բիզնեսում 50 տոկոս «փայ» է ունեցել: Հասկանալի է, որ 10-15 տարի անընդհատ ընդդիմություն եղած ժամանակ հենց իրենք են ձեւավորել «Սաշիկի պատմությունը», իսկ այսօր հանրային պահանջ կա ցույց տալ, թե, ի վերջո, ի՞նչ եղան «Սաշիկի 50 տոկոսները»:
Չի բացառվում, որ առաջիկայում «հաջողվի» գտնել այդպիսի մի քանի գործարարների, քանզի, ըստ տեղեկությունների, փնտրտուքներում իրավապահները չափազանց հետեւողական են»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: