|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
BBC-ի ռուսական ծառայությունը նյութ է հրապարակել, որում ասվում է, թե 2018-ի նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, սակայն նրա մահվան մասին լուրը ՊՆ-ն չի հայտնել:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ կրտսեր սերժանտը զոհվել է Դեր Զորում՝ Աշ Շուլայում, հակատանկային ականների պայթյունից, սակայն հարազատները կասկածանքով են վերաբերվում այդ վարկածին:
Հաղորդվում է, որ նոյեմբերի 4-ին Սիրիայում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքով ՌԴ 6 քաղաքսցու հնարավոր մահվան մասին առաջինը հայտնել էր Новая газета-ն, սակայն Федеральное агентство новостей-ը տեղեկությունը «ֆեյք» էր որակել:
ՌԴ ՊՆ-ն և Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարությունը տվյալ լուրը որևէ կերպ չեն մեկնաբանել: ՌԴ ՊՆ-ն վերջին անգամ Սիրիայում կրած կորուստների մասին հայտնել էր սեպտեմբերի 17-ին, երբ սիրիական ՀՕՊ համակարգերը սխալմամբ խոցել էին Իլ-20-ը:
Նշվում է, որ ինչ-ինչ պատճառներով որոշում է կայացվել Առուստամյանի մահվան լուրը չհրապարակել: Որքան մարդ կարող էր զոհվել Անդրանիկի հետ այդ օրը, նրա հարազատները չգիտեն:
Հաղորդվում է նաև, որ Սիրիա մեկնելու պայմանագիրը ստորագրելիս Առուստամյանը ցանկանում էր գումար վաստակել նոր տան և հոր բուժման համար:

