|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համառում էր. ըստ Yerkirmedia.am-ի` Հիլարի Քլինթոնն է իր նոր գրքում այսպես նկարագրել այն պահը, որը 2009 թվականին Ցյուրիխում նախորդել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրմանը:
Կայքը մեջբերում է` թարգմանաբար. «Երեկոյան ես դուրս եկա հյուրանոցից եւ ուղղվեցի Ցյուրիխի համալսարան, որտեղ տեղի էր ունենալու հանդիսավոր արարողությունը: Բայց խնդիր էր ծագել` Նալբանդյանը՝ Հայաստանի նախարարը, համառում էր: Նա մտահոգ էր ստորագրման արարողության համար Դավութօղլուի պատրաստած ելույթով եւ հանկարծ հրաժարվեց դուրս գալ հյուրանոցից: Թվում էր, որ ամիսներով նրբորեն առաջ մղված բանակցությունները տապալվելու էին»:
Հիլարի Քլինթոնը նաեւ ավելացնում է, թե ինքն իսկույն որոշեց ժամանակ չկորցնել, Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնակիցներին համոզեց, որ արձանագրություններն ստորագրեն առանց որեւէ ելույթի ու հեռանան:
Ինչ վերաբերում է արձանագրությունների հետագա ճակատագրին, թեեւ կողմերից ոչ մեկի խորհրդարանը դրանք չի վավերացրել, Քլինթոնը հույս ունի, որ վճռական բեկում լինելու է: Հիլարի Քլինթոնի՝ հունիսի 10-ին ԱՄՆ-ում հրապարակված անգլերեն գիրքը կոչվում է «Բարդ ընտրանք»:
Մանրամասներն` այստեղ: